Արթուր Օսիկյանը՝ իր արդարադատության նախարար նշանակվելու լուրերի մասին

Արթուր Օսիկյանը՝ իր արդարադատության նախարար նշանակվելու լուրերի մասինՀՅԴ–ից ևս հերքում են, որ արդարադատության նախարարի պորտֆելը տրվի այդ կուսակցությանը:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը երեկ մեզ հետ զրույցում հերքեց շրջանառվող այն լուրերը, որ ինքը կնշանակվի արդարադատության նախարար։ «Իրականության հետ որևէ աղերս չունի»,– ասաց Օսիկյանը։ Այնուհանդերձ, բացառվո՞ւմ է նման բան՝ ճշտող հարցին ՔԿՀ վարչության պետը պատասխանեց. «Չէ, հիմա ես կիսամյակ եմ ամփոփում, մեր ծառայության արդյունքներն են ամփոփում»։ ՀՅԴ–ից ևս հերքում են, որ արդարադատության նախարարի պորտֆելը տրվի այդ կուսակցությանը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 229 անգամ
 


Այս թեմայով