Արթուր Ջավադյանը հրաժարականի դիմում կներկայացնի. «Ժողովուրդ»

57579«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարման համակարգում ընթացող կադրային փոփոխությունները շուտով կհասնեն նաև կենտրոնական բանկին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի: Նա ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2008-ի մայիսից, և մասնագիտական կարծիք կա, որ իր գործի գիտակն է:

Այդ պաշտոնում Ջավադյանը նշանակվեց 2008-ի ապրիլին՝ ՀՀ ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո: Ջավադյանը 2014-ի մայիսին երկրորդ անգամ վերանշանակվեց ԿԲ նախագահ: Նրա պաշտոնավարման ավարտին մնացել է երեք ու կես տարի. ԿԲ նախագահին նշանակում է խորհրդարանը՝ վեց տարի ժամկետով, միևնույն անձը երկու անգամից ավել չի կարող այդ պաշտոնում նշանակվել: Ինչևէ:

ՀՀ ԿԲ նախագահի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե Արթուր Ջավադյանի հրաժարականի մասին լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում. «Նման մտացածին լուրերը հարկ չենք համարում մեկնաբանել»,- պատասխանեց Բերբերյանը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով