Արթուր Մեսչյանի արձագանքը Արամի 23 հասցեում փլուզմանը

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասում է՝ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետև բավական անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների հետևանք էր:

Ըստ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի՝ շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք Մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել:

«Փառք աստծո, մարդկային զոհեր չկան, պատը հնարավոր է վերականգնել և վերադարձնել շենքի մշակութային արժեքը: Սա պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն էնպես, որ չլինի նույն պատմությունը: Կարծում եմ, որ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետև բավական անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների հետևանք էր: Կարելի էր պատը հանգիստ ամրացնել, խուսափել փլուզումից և հանգիստ շարունակել աշխատանքները», – ասում է գլխավոր ճարտարաօպետը՝ հույս հայտնելով, որ Մշակույթի նախարարությունը, որի իրավասության տակ են հուշարձանները, «Հին Երևանի» ճարտարապետի հետ միասին կմշակի մի նախագիծ, որով կապահովեն գոյություն ունեցող հուշարձանների պահպանությունը, և հուշարձանների շուրջ տեղի ունեցող որևէ շինարարություն չի վնասի գոյություն ունեցող կառույցները:

Այս թեմայով