Արթուր Բաղդասարյանի սթրիփ-ակումբը ծաղկում է

Diva_strip_akumb_hayastanum_jamanc_8Թերթն իր ծավալուն հոդվածում անդրադարձել է Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող մի շարք բիզնես նախագծերին՝ «Հայասի գրուպ», Ֆրանսիական համալսարան, Հ3 հեռուստատեսություն և այլն, որոնք ֆինանսական խնդիրներ ունեն: Եվ վերջում՝ որպես բացառություն, բերում է մի հաջողակ բիզնեսի օրինակ:
«Դժվար է ասել, թե ինչով են պայմանավորված ՕԵԿ ղեկավարի բիզնես-անհաջողությունները։ Գուցե, իրո՛ք,   պատճառն   իշխանականից ընդդիմադիր դաշտ անցնելն է։ Չնայած, ասում են, Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող մի օբյեկտ կա, որը ծաղկում և բարգավաճում է։ Խոսքը Ջրվեժում, «Վան» ռեստորանի հարևանությամբ գործող գիշերային սթրիփ-ակումբի մասին է։ Իհարկե, սա «Հայասի գրուպ» չէ, որը գոնե զբաղվածություն է ապահովում, հողագործներից բերք է գնում՝ այսպիսով նպաստելով գյուղացիական տնտեսությունների հարստացմանն ու գյուղմթերքի իրացմանը։ Սա շատ ավելի համեստ բիզնես էր, որը վերջին տարում զարգացավ, ըստ որոշ տեղեկությունների, Ուկրաինայից «ներմուծված» աղջիկների շնորհիվ։ Տվյալներ կան, որ Անվտանգության խորհրդին ժամանակին պատկանող մի քանի ծառայողական մեքենաներ օգտագործվում են ակումբի վիպ հաճախորդների և ուկրաինացի աղջիկների սպասարկման համար։ Հավանաբար, այս մեքենաները ժամանակին դուրս են գրվել ԱԽ-ից։
ՀԳ. ՕԵԿ մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը հերքեց մեր տեղեկությունները՝ վստահեցնելով, որ նշված սթրիփ-ակումբն Արթուր Բաղդասարյանին չի պատկանում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 1,326 անգամ
 


Այս թեմայով