Արթուր Բաղդասարյանը հերքում է

Ինչու է ակտիվացել Արթուր ԲաղդասարյանըPolitik.am-ը «ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի 2 մլն դոլար արժողությամբ դղյակը» հոդվածում նշել էր, որ ամիսներ առաջ լրատվական կայքերից մեկը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ ներկայացված շքեղ առանձնատունն ըստ իրենց տեղեկության պատկանում է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին:

Այս տեղեկատվությունը պաշտոնապես չհերքվեց ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն իրականում պատկանում է Արթուր Բաղդասարյանին:

Այս հոդվածի կապակցությամբ ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը Politik.am-ի ֆեյսբուքյան էջին գրել է.«Մեկ անգամ արդեն առիթ ունեցել եմ հերքելու, որ նշված առանձնատունը պատկանում է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Կրկին պետք է նշեմ, որ Արթուր Բաղդասարյանը ոչ մի առնչություն չունի նշված առանձնատան հետ: Ասեմ ավելին, այդ թաղամասում ապրող, կամ մեր երկրի անցուդարձին շատ թե քիչ ծանոթ մարդկանցից շատերը, վստահ եմ, գիտեն թե դա ում տունն է: Ընթերցողներից շատերը նույնիսկ իրենց գրառումներում նշում են, թե դա ում է պատկանում«:

 


Այս թեմայով