Արթուր Բաղդասարյանը գողություն է իրականացրել

Պաշտոն՝ հատուկ Արթուր Բաղդասարյանի համար«Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու»
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

Արթուր Բաղդասարյան պալատական հայտնի լարախաղացը կրկին իջել է գյուղամեջ և նորից ու նորից որոնում է իր քաղաքական երջանկությունը: Այս անգամ, սակայն, հերթական ձախողումներից հուսախաբ, Բաղդասարյանը գնացել է քաղաքական ինքնահրկիզման` գողացել է 11 երկրներում վաղուց արդեն ձևավորված ու գործող «Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժման անունը, այն անվանակոչվել միավորում և միտումնավոր փորձում է պխտորել հայկական քաղաքական հարթակը` հավատալով, որ իրեն հատուկ գավառական ճարպկությամբ կկարողանա ժողովրդին շփոթեցնել և քաղաքական դաշտից դուրս մղել «Հայկական վերածնունդ» սփյուռքյան քաղաքացիականշարժմանը։

Գերմանացի մեծագույն քնարերգուի սահմանած «Երբ մարդը մոլորվում է, դա ամեն մեկն էլ կարող է նկատել. երբ նա ստում է` ամեն մեկը չի նկատի» սկզբունքից ելնելով, ցանկանում ենք մեր հայրենակիցներին տեղեկացնել, որ հատուկ նշանակությամբ գործուղման մեջ գտնվող խոշոր բիզնեսմենը բացարձակապես կապ չունի «Հայկական վերածնունդ» սփյուռքյան քաղաքացիական շարժման հետ, նրա դավանած քաղաքականության ճիշտ հակապատճենն է և ի տարբերություն «Հայկական վերածնուննդի» սփյուռքյան քաղաքացիական շարժման, որն ամբողջապես գործում է անկախ, հայրենիքում աջակցում է Հիմնադիր խորհրդարանին ու նրա գաղափարակիցն ու գործընկերն է սփյուռքում և հանրությանը ներկայանում է իր ծիլ տվող եռագույնի զինանշանով, ՕԵԿ-ի այս հիվանդածին որդին` «Հայկական վերածնունդ» միավորումը, անհաջող փորձ է անում թաքցնել իր իրական հանձնարարին ու վերստին ճարպակալելու մոլուցքով տարված, մտադիր է շուկայում վաճառել մեր հայրենիքի ու ժողովուրդի գոյատևման ու զարգացման համար անհրաժեշտ բոլոր կենսական արժեքներն ու բարոյական նորմերը։

Համոզված ենք, որ ժողովրդական սուր աչքն ու հուժկու ապտակը չի ուշանա և քաղաքական այս ինքնակոչ ծաղրածուները հայտնի հրահանգապետից դեռևս իրենց առաջին աշխատավարձը չստացած, պատվազրկված կհեռացվեն քաղաքական հարթակից։

12 սեպտեմբերի 2015թ.

Հարգանքներով`

«Հայկական վերածնունդ» սփյուռքյան քաղաքացիական շարժում
Ստորագրությամբ`

ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ
ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ
ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ
ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ

 


Այս թեմայով