Արթուր Ալեքսանյանը նվաճեց Օլիմպիադայի ոսկե մեդալը

221615721471388506ՀՀ հավաքականի մարզիկ, հունահռոմեական ոճում 98 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում 3-0 հաշվով առավելության է հասել Կուբան ներկայացնող Յասմանի Դանիել Ուգո Կաբրերայի նկատմամբ և նվաճել է Բրազիլիայում ընթացող Ամառային Օլիմպիադայի ոսկե մեդալը։

Արթուր Ալեքսանյանը չեմպիոնի ոսկին նվիրում է սահմանին կանգնած այս զինվորին և ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին:

Արթուր Ալեքսանյանը Հայաստանի համար վաստակել է անցած երկու տասնամյակի ընթացքում առաջին ոսկե մեդալը։

Հայաստանի հավաքականի մեկ այլ ըմբիշ, 66 կիլոգրամ քաշային կատեգորիայում հանդես եկող Միհրան Հարությունյանը եզրափակիչում, մարզական մեկնաբանների կարծիքով, բավական վիճելի մրցավարության պայմաններում` զիջել է սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկին և վաստակել է արծաթե մեդալը։

Դիտվել է 125 անգամ
 


Այս թեմայով