Արթուր Աբրահամը բարեգործական նպատակով մասնակցել է բեռլինյան 45-րդ մարաթոնին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը «Մենք օգնում ենք երեխաներին» (“Wir helfen den Kindern”) կարգախոսի ներքո բարեգործական նպատակով մասնակցել է Բեռլինյան 45-րդ մարաթոնին:

Այս մասին հայտնում է Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը, ով նաև լուսանկարներ է հրապարակել մարաթոնից:

Հիշեցնենք` Արթուր Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: Հայ բռնցքամարտիկն ավելի վաղ նշել էր, որ իր համար շատ կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը:

 

Այս թեմայով