Արթնացիր մղձավանջից, Կոմանդոս. Արմեն Սարգսյան

Hero of Artsakh Arkadi Ter-Tadevosyan is guest in Hayatsk press clubԳԱԼԱ-ի հետ զրույցում Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, խոսելով Վազգեն Սարգսյանի մասին, նշել էր. «Վազգեն Սարգսյանը տալիս էր հնարավորություն, որ մարդիկ աշխատեն, բայց սահման էր դնում, էդ սահմանը անցնել չէր կարելի. Վազգենն իր շուրջը ստեղծեց մի խումբ, որ հիմա աստված են սարքել բոլորին, բայց էդ խմբավորումները նենց արեցին, որ ուղղակի շատ մարդիկ թողեցին ու գնացին. Անդրեասյանը գնաց, Տեր-Գրիգորյանցը գնաց, բայց կային մարդիկ, ովքեր համակերպվեցին, իրենք կոչումներ ստացան, մեդալներ ստացան, պաշտոններ»:

Կոմանդոսը նաև շեշտել էր, որ նույն այդ խմբավորումներն են վերացրել Վազգեն Սարգսյանին. «Հայերը վերացրին իրեն, հետո էլ ինչ-որ թատրոններ սարքեցին, Հունանյանին բերեցին: Վազգենի մասին դեռ շուտ է խոսելը, երբ ամեն ինչ տաք է, նա շատերին լավություն է արել, շատերին էլ վատություն, շատերը հարստացել են իր շնորհիվ, իր անունով արձաններ սարքել»: (Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ)

Արկադի Տեր-Թադևոսյանի այս խոսքերը տարատեսակ մեկնաբանությունների արժանացան: Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Կոմանդոսը, մեղմ ասած, շատ վատ խաղի մեջ է ներքաշվել, չի հասկանում, որ իր ձեռքով իր իսկ անցած ճանապարհն է ուրանում… այրելով բոլոր կամուրջները իրենից հետո… Արթնացիր մղձավանջից, Կոմանդոս»:

 


Այս թեմայով