Արթիկ ՔԿՀ-ում փորձել են սպանել դատապարտյալին

231675821386236130Politik.am-ը բաց նամակ է ստացել Արթիկ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Այվազյանի մորից` Նինա Շահբազյանից, ով տեղեկացնում է, որ այսօր` դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի է ունենալու իր որդու դատավարությունը:

Նամակում մասնավորապես ասված է. «Դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ տեղի կունենա թիվ ԵԿԴ/111/11/13 գործով դատավարությունը, որը վերաբերվում է ՀՀ ԱՆՔԿ ծառայության Արթիկ քրեակատարողական հիմնարկում պահվող քաղաքական բանտարկյալ Արթուր Աշոտի Այվազյանին, ով հանրությանը հայտնի է Մանախ անվանմամբ: Արթիկ քրեակատարողական հիմնարկում իրականացված քաղաքական դրդապատճառներով պատվիրված խոշտանգումների և մահափորձի փաստի կապակցությամբ քրեական գործ հարուցելու պահանջի վերաբերյալ քաղբանտարկյալի ներկայացուցին է ՀՀ փաստաբաների պալատի խորհրդի անդամ փաստաբան պարոն Հայկ Ռուբենի Ալումյանը, ում բողոքի հիմման վրա է նշանակվել է վերը նշված դատական նիստը:

Հիշեցնենք, որ այդ խոշտանգումների և մահափորձի կապակցությամբ քրեական գործ հարուցելու պահանջը ապօրինի կերպով մերժվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի կողմից: Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանի համապատասխան որոշմամբ բեկանվել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի վերանշված 08.08. 13 ակնհայտ ապօրինի որոշմամբ և գործը ուղղարկվել է նույն դատարան` այլ կազմով քննվելու համար:

Սա ուշագրավ քաղաքական դատավարություն է, որի ժամանակ հրապարակվելու են անժխտելի փաստեր առ այն, թե ինչպես է Արթիկ քրեակատարողական հիմնարկի պետի հրամանագրով պաշտոնակատար ոմն Աղասի Խաչատրյանը` կատարելով ՀՀ արդարադատության նախարության ՔԿՎ-ի առաջին տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանի և այլ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձնաց ապօրինի ցուցումները ՔԿՎ-ի մեկ տասնակից ավելի աշխատակիցների ներգրավմամբ խոշտանգումների են ենթարկել քաղբանտարկյալներին` փորձել մահվան հասցնել նրան, ինչը կանխվել է բացառապես այն պատճառով, որ այդ մահափորձի իրականացման ժամանակ նույն քրեակատարողականի պատժախցում գտնվող մեկ այլ դատապարտյալ` Արտակ Հակոբյանը` տեսնելով կատարվող մահափորձը, ի նշան բողոքի կտրել է իր երակները և սկսել է արյունաքամ լինել: Տեսնելով այդ անկանխատեսելի իրավիճակը` նրանք դադարեցրել են իրենց հանցավոր մտահաղացումը և շտապ կարգով հրավիրել են բժիշկներ և մեծ դժվարությամբ փրկել են դատապարտյալների կյանքը»:

Այս մասին նամակում գրել է դատապարտյալի մայրը, ով նշում է, որ այդ բոլոր մանրամասներն իրեն տեղեկացրել է իր որդին:

Դիտվել է 198 անգամ
 


Այս թեմայով