Արթիկի քաղաքապետի թեկնածուն լավ հարաբերություններ ունի նորանշանակ վարչապետի հետ. «Հրապարակ»

Untitled-1-78«Հրապարակ» թերթը գրում է. «Արթիկի քաղաքապետի թեկնածու Մխիթար Վարագյանի եղբայրը՝ ղազախստանցի մեծահարուստ Դավիթ Վարագյանը, այս օրերին Հայաստանում է։ Նա թեև հաճախ է Հայաստան այցելում, սակայն այս անգամվա այցն արթիկցիները դիտում են որպես նախընտրական՝ նպատակը հոկտեմբերի 2-ի ընտրություններում եղբորը սատարելն է։ Բացի այդ, նա մտադիր է Արթիկում բացել տրիկոտաժի ֆաբրիկա՝ հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկություն։ Վարագյանն օրերս այցելել է քաղաքապետարան և իր պլանները քննարկել Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հետ։ Վարագյաններն առհասարակ լավ հարաբերություններ ունեն իշխանության, մասնավորապես՝ նորանշանակ վարչապետի հետ, և վերջինիս նշանակումը մեծացրել է Մ. Վարագյանի քաղաքապետ դառնալու շանսերը։ Մյուս թեկնածուին՝ Մուշեղ Պետոյանին, հիշեցնենք, սատարում է նախկին վարչապետը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով