«Արեւելյան Գործընկերության Չորս տարիները»՝ գիտաժողով Երևանում

231575461381746790Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ACGRC) եւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանատունը Երեւանում 2013 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 10:30-ին, Երևանի Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» դահլիճում (Իտալիայի փող., 1) կանցկացնի «Արեւելյան Գործընկերության Չորս տարիները` Արդյունքներ եւ Մարտահրավերներ: Հայաստանի քաղաքական գործիչների եւ փորձագետների տեսակետները» խորագրով գիտաժողով: Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Հայաստանի Հանրապետությունում Պետր Միկիսկան, Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպանորդ Արեւելյան Գործընկերության հարցերով Պետր Մարեշը, Եվրամիության պատվիրակության ղեկավար Հայաստանի Հանրապետությունում Տրայան Հրիսթան, ՀՀ Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ Ազգային Ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, փորձագետ Վահագն Ղազարյանը եւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Օրակարգ
Աշխատանքային լեզուներ` անգլերեն եւ հայերեն
10:15-10:30Մասնակիցների գրանցում
10:30-10:45
Ողջույնի խոսք`
•Պետր Միկիսկա – Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Հայաստանի Հանրապետությունում
Բացման խոսք`
•Պետր Մարեշ – Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպանորդ Արեւելյան Գործընկերության հարցերով
•Տրայան Հրիսթա – Եվրամիության պատվիրակության ղեկավար Հայաստանի Հանրապետությունում
10:45-11:00
Խորհրդարականների տեսակետներ`
•Արտակ Զաքարյան – ՀՀ Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
•Նաիրա Զոհրաբյան – ՀՀ Ազգային Ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
11:00-11:30
Փորձագետների տեսակետներ`
•Ռիչարդ Գիրագոսյան – Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն
•Արթուր Ղազինյան – Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն
•Ավետիք Իշխանյան – Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի ղեկավար
•Վահագն Ղազարյան — փորձագետ
•Ստեփան Գրիգորյան – ԳՏՀՎԿ-ի ղեկավար
11:30-12:30
Քննարկում
12:30
Սուրճ
Դիտվել է 46 անգամ
 


Այս թեմայով