Արդյոք ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կհամարձակվե՞ն պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը

Սերժ-ՍարգսյանՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն իսկապես անակնկալ էր. այնքան անսպասելի, որ նույնիսկ ինքը՝ Տիգրան Սարգսյանը, չգիտեր իր հրաժարականի դիմումի առկայության մասին: Կառավարության նիստում նա խրոխտ հակահարված էր տալիս ՍԴ-ին, իսկ նրա սիրելի նախարարները գլուխ էին գովում, թե երբեք հրաժարական չեն տա: Մինչդեռ 4 օր առաջ «Ժողովուրդ»-ը ՀՀ նախագահի նստավայրի իր աղբյուրներից տեղեկություն ստացավ, որ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է գրել եւ պատրաստվում է մեկնել Հայաստանից. նա, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Համաշխարհային բանկի փոխնախագահ: Չցանկանալով միակողմանի ինֆորմացիա հրապարակել, զանգահարեցինք վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանին՝ ճշտելու ինֆորմացիան: Բերբերյանը կտրուկ հերքեց՝ նույնիսկ երդվելու աստիճան՝ պնդելով, որ Տ. Սարգսյանը հրաժարական չի տալու: Ավաղ, «Ժողովուրդ»-ը հավատաց Բերբերյանի երդումներին:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան ՀՀ բոլոր նախարարներին կանչել է իր՝ արդեն նախկին աշխատավայր: Հավանաբար, նա հրաժեշտ կտա գործընկերներին. մնում է սպասել Սարգսյանի հավատարիմների հրաժարականներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Սերժ Սարգսյանը լրջագույն փոփոխություններ է անելու պետական համակարգում: Այս քայլով նա, ըստ էության, «մատ արեց» «հրաշալի քառյակին»: Նրանք պայքարում էին Տիգրան Սարգսյանի դեմ եւ հիմա պարզ չէ, թե ում դեմ պիտի պայքարեն: Արդյոք ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կհամարձակվե՞ն դուրս գալ հրապարակ եւ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը:

 

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 

Դիտվել է 77 անգամ
 


Այս թեմայով