Արդյո՞ք Կյանքի իրավունքը իշխանություններին տալիս է սպանելու իրավունք

timthumb-1ՀՀ Սահմանադրական փոփոխությունների նախագծի որոշ հոդվածներ իրական խառնաշփոթ իրականացրեցին հանրության շրջանում: Այդ հոդվածներից մեկը նախագծում ներառված 23-րդ հոդվածն է, որտեղ մասնավորապես ասվում է. «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք», միևնույն ժամանակ սահմանափակելով այն հաջորդող կետով. «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»։ Բազմաթիվ իրավապաշտպաններ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ հայտարարեցին, որ այս կերպ իշխանությունները փորձելու են օրինականացնել անհնազանդ քաղաքացիների սպանությունը: ԵՊՀ դասախոս, սահմանադրական իրավունքի մասնագետ Ռուստամ Մախմուդյանի կարծիքով այստեղ որևէ արտառոց բան չկա և այն համապատասխանում է միջազգային օրենքներին.«Կյանքի իրավունքի հետ կապված նախագծի դրույթներն ամբողջապես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայի բովանդակության արտատպումն է, հետևաբար սին են բոլոր այն եզրահանգումները, որոնք խոսում են իբր այս օրենքը ուղղված է քաղաքացիների դեմ և իշխանությունների կողմից իրականացրած սպանությունները օրինականացնելու ձև է: Այնպես որ պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ կան դեպքեր, երբ անձը ելնելով իր պաշտպանությունից ստիպված է լինում դիմացինին զրկել կյանքից.

«Կյանքի իրավունքի և առհասարակ կյանքի իրավունքի խախտման սահմանները շատ հստակ են, իհարկե նախագծում որոշ ձևակերպումների խնդիր կա: Օրինակ, եթե մեկը ուզում է սպանել մյուսին և ինքն ավելի շուտ է կանխարգելում ու սպանում դիմացինին առաջին հայացքից դա կյանքի իրավունքի խախտում է և կյանքի զրկում, բայց այնուամենայնիվ առկա է անհրաժեշտ պաշտպանություն: Այս օրենքով նախատեսված կարգով բացառիկ դեպքերում կյանքի իրավունքից զրկելը նման երևույթներին է վերաբերում»,-ասաց Ռուստամ Մախմուդյանը:

Դիտվել է 89 անգամ
 


Այս թեմայով