Արդեն 15 հայ ընտանիք փախել է Արզամասից

231701291387444142Արզամասում կրքերը չեն հանդարտվում ու արդեն 15 հայ ընտանիք վաճառել է իր ունեցվածքը ու հեռացել քաղաքից, որովհետև հակահայական տրամադրությունները շարունակվում են: Սա այն բացառիկ դեպքերից է, որ չի կարելի ողջ մեղքը բարդել ռուս նացիոնալիստների ու նեոնացիստների վրա, որովհետև ի սկզբանե կոնֆլիկտը հրահրել են հայերը, իսկ դատելով համաքաղաքային լայն արձագանքից, Ալքեսանդր Սլակաևի սպանությունը դրաձել է վերջին կաթիլը՝ ռուսների համբերության բաժակում:
Սա խոսում է նրա մասին, որ այս միջադեպըը բնավ էլ միակը չէր, այն թերևս առաջինն էր, որ մարդկային կյանք է խլել, բայց այն դարձել էր ռուսներին գազազեցնող բազմաթիվ արարքների շղթայի վերջին օղակը: Հետևությունը այս ամենից պետք է լինի ոչ թե վայ-վույներ ու հարայ-հուրույներ, այլ կիրառական ու օգտակար եզրահանգումներ:
Մասնավորապես՝ Արզամասի դեպքերը պետք է դաս դառնան Ռուաստանի տարբեր քաղաքներում առկա հայակական համայնքների վրա, որպեսզի ավելի արդյունավետ աշխատանք վարվի համայնքի աառանձին ներկայացուցիչների հետ, որպեսզի մարդկանց բացատրվի, որ սեփական ուստավով օտարի մենաստան չեն մտնում, որպեսզի ոմանց բութ գլուխները մտցվի, որ օտարությունում դու մենակ քեզ չես ներկայացնում, այլ մի ամբողջ ժողովրդի և եթե մի ինչ որ պատուհաս ես բերում ուրիշի գլխին, այն բումերանգի նման կարող է հետ գալ ու խփել ոչ միայն քեզ, այլ քո հետ ոչ մի կապ չունեցող հայրենակիցներիդ էլ:

 


Այս թեմայով