Home » ՄԱՄՈՒԼ » Արդեն 14 զոհ

Արդեն 14 զոհ

բնհԵրեկ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում իրավիճակը ծայրահեղ լարված էր: Արյունալի բախումներ էին տեղի ունենում Մայդանում հավաքված ցուցարարների եւ Ուկրաինական «Բերկուտի» միջեւ: Գիշերը ժամը 2-ի դրությամբ  14 մարդ  էր զոհվել:

Երեւանի ժամանակով ժամը 23.30-ից Ուկրաինական ոստիկանությունը լայնածավալ գրոհ սկսեց Մայդանի վրա: Ավելի վաղ՝ Ուկրաինայի  Անվտանգության ծառայությունը եւ Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էին տարածել, որտեղ ցուցարարներին ժամանակ էին տվել դադարեցնել անկարգությունները քաղաքում` սպառնալով հակառակ դեպքում կարգը վերականգնելու համար դիմել խիստ մեթոդների` կիրառելով օրենքով նախատեսված միջոցներ: Բախումներից եւ կատաղի պայքարից հետո, տեսնելով, որ ցուցարարները չեն նահանջում, Ուկրաինայի իշխանությունները հայտարարեցին, որ կեսգիշերից (Երեւանի ժամանակով 02.00) Կիեւի Կենտրոնում մարդկանց տեղաշարժը կսահմանափակվի: Դիտորդների կարծիքով, սա կարող նշանակել արտակարգ դրության նման ինչ-որ բան: Ուկրաինայում տեղի ունեցողը դատապարտող  հայտարարություններ տարածեցին Սպիտակ Տունը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵՄ ղեկավարությունը:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը

 

Դիտվել է 37 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy