Արդեն չորս օր է Սերժ Սարգսյանի գտնվելու վայրն անհայտ է

Serj-Sargsyan2Որտեղ է այս պահին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ինչով է զբաղված:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում կարդում ենք, որ հուլիսի 25-ից նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Հետևելով նախագահի պաշտանական կայքին հասկանալի է դառնում, որ Սերժ Սարգսյանի կարճատև արձակուրդը ավարտվել է օգոստոսի 3-ին: Մինչ օգոստոսի 3-ը նախագահի անունից մի քանի շնորհավորական ուղերձներ են հղվել, իսկ օգոստոսի 3-ին Սերժ Սարգսյանը իր նստավայրում ընդունելություն է կազմակերպել Համահայկական 6-րդ խաղերի կապակցությամբ: Օգոստոսի 3-ից հետո նախագահի պաշտոնական կայքը որևէ հրապարակում չի արել, թե ինչով է զբաղված երկրի առաջին դեմքը: Որտեղ է այս պահին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ինչով է զբաղված,  որևէ մեկը չգիտի՝ արդեն 4-րդ օրն է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը լռում է այդ մասին:

Դիտվել է 334 անգամ
 


Այս թեմայով