Արդեն այս տարի Հայաստանը ՄՄ անդամ կդառնա

armenia_map_engՀայաստանը կարող է Մաքսային միության չորրորդ անդամը դառնալ արդեն այս տարվա ընթացքում: Այս մասին մարտի 5-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Նրա կարծիքով, 2014 թվականին Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը կարող է իրավականորեն ձեւակերպվել. «Կարելի է ասել, որ այս երկու ամսում, որն անցել է դեկտեմբերյան գագաթաժողովից, Հայաստանը մեծ առաջընթաց քայլ է արել «ճանապարհային քարտեզի» կատարման ուղղությամբ: Ես լավատեսորեն եմ տրամադրված «ճանապարհային քարտեզի» 260 կետերի կատարման Հայաստանի հնարավորությունների եւ ունակությունների իրականացման առումով»,-ասել է Խրիստենկոն:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը

 

Դիտվել է 324 անգամ
 


Այս թեմայով