Արդարադատության նախկին նախարարի էժանագին PR-ն արդեն զավեշտի է հասել

hovhannes-manukyan-600x487Օրերս ազատություն ստացավ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը: Ընկերներն ու հարազատները շտապեցին շնորհավորել: Նորմալ է… Մարդկային…

Սակայն, երբ անգամ նման առիթն է օգտագործվում սեփական ոչնչությունն արժևորելու և ասել է թե դիվիդենտներ գողանալու համար, կամ ինչպես մոդայիկ է PR նպատակներով, դա, կներեք, բայց մեղմ ասած լկտիություն է…, եթե չասեմ զավեշտ:
Խոսքն արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի ֆեսբուքյան գրառման մասին է, ըստ որի՝ նա ափսոսանք է հայտնում, որ իրեն ժամանակին չի հաջողվել լուծելու այդ հարցը: Ի դեպ զարմանք էր, որ չայցելեց սելֆի անելու…
Միանգամից, հարց է ծագում, այդ ե՞րբ նախկինում: Ե՞րբ նախարար էր…Ուրեմն իմացեք, որ արդարադատության նախարարը, համաձայն օրենքի, այդ հարցը լուծելու իրավունք չունի: Դա լուծում է դատարանը, եթե դա էլ չգիտի, ապա ազգիս ամոթն է: Հիմա ի՞նչ, արդարադատության նախկին նախարարը պնդում է, որ մեր երկրում դատարանն անկախ չէ և ենթարկվում է արդարադատության նախարարին: Զավեշտ, գոնե իր պարագայում հաստատ այդպես չի եղել:
Ամոթ է, լռեք…
Իսկ եթե փորձում եք պնդել կամ համոզված եք, որ դուք դա կարող էիք անել ու չեք արել, ապա կրկնակի անգամ լռեք ու մտորեք, գուցե նրա դստեր ինքնասպանություն գործելու մեղքը ձեր խղճին է կամ գուցե հենց միայն ձեր խղճին պետք է ծանրանա…
Պակաս զավեշտալի չէ, նաև այն, որ լրատվամիջոցները հաստատ նախկին նախարարի խնդրանքով տեղադրել էին այդ գրառումը, և որևէ մեկի մտքով չանցավ հարցնել, ընկե՞ր ջան, դու ո՞վ էիր, որ այդ հարցը լուծեիր:
Մի խոքով՝ Հովհաննես Մանուկյանին ողջախոհություն եմ մաղթում, լրատվամիջոցներին էլ՝ աչալրջություն, որպեսզի ոման էժամանագին PR քայլերի տարածողը չդառնան:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 2,277 անգամ
 


Այս թեմայով