Արդարադատության նախարարության պաշտոնյան միացել է Նիկոլ Փաշինյանին

Դատապարտյալների հիվանդանոցի աշխատակից Արման Աքկարյանը միացել է ընդդիմությանը, որի մասին հայտարարություն է տարածել:

Հավելենք, որ այս պահին սա առաջին նման դեպքն է:

Պաշտոնիայի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Ես այս պահին համարվում եմ պետական ծառայող, բայց այս պահից հայտնում եմ իմ անհնազանդությունը բռնապետական, բռնատիրական, սուլթանական, չեբուրաշկիստական իշխանությանը:
Պետական ծառայողը պարտավոր է կանգնել իր ժողովրդի կողքին և պայքարել հանուն իր երերկրի ու ժողովրդի, հանուն սերունդների ազատության, հանուն Ազատ-Անկախ Հայաստանի:
Իմ հարգելի պետական ծառայող ընկեր, իմ ոստիկան ընկեր, իմ ՀՀԿ-ական ընկեր, դու պարտավոր ես կանգնել ոչ թե հարազատ ժոզովրդի դեմ, բռնապետի, սուլթանի, չեբուրաշկիստների կողքին, այլ եկել է ձեր երազած այն ժամը, որպեսզի քայլ անեք ու կանգնեք ձեր ժողովրդի կողքին, ձեր երկրի, ձեր ազգի կողքին:
Քո հրամանատարներն ու ղեկավարները հպարտանալու են քեզանով, որովհետև դու անելու ես այն քայլը, որ նրանք միշտ երազել են, բայց վախեցել:
— ՀՀ ոստիկան, դու ենիչեր չես, քո երեխաներն ու հարազատները համացանցում տեսնելով քո դեմքը՝ ամաչում են քո համար, դու խլում ես նրանց հպարտությունն ու արժանապատվությունը: Ոչ մի պաշտոնով ու աշխատավարձով սերունդներիդ հպարտությունն ու արժանապատվությունը չես վերականգնի, նրանք չեն ներելու քեզ: Կանգնիր ժողովրդիդ կողքին, պայքարիր հանուն առանց բռնապետ Հայաստանի, հանուն Ազատ-Անկախ Հայաստանի, վերադարձրու զավակիդ հպարտությունը: ԵՎ վաղն արդեն կարող ես լինել քո երազած հայրենիքի ու ժողովրդի պաշտպանը:
Նայիր այս երիտասարդներին, միացիր ժողովրդիդ այսօր և թույլ մի տուր, որ վաղը քո զավակները գան ու պառկեն այս ասֆալտին:
Եթե, ոչ մենք, ապա Ո՞Վ
Եթե ոչ հիմա, ապա Ե՞րբ
Հարգելի պետական ծառայող, մենք հիմա նմանվում ենք 1915թ-ի այն փոս փորող հայերին, ովքեր իրենց հարազատների համար փոս փորելով, հույս ունեին փրկվել կոտորածից, բայց ուժասպառ լինելով, առաջինը նրանք թաղվեցին այդ փոսում:
Հայ ժողովուրդը կոտորվող ու կոտրվող չէ: Էս ժողովրդի մեջ արթնացել է Ազատատենչ, Պայքարող ու Հաղթող Հայի Գենը:
Ուրեմն իզուր փոս մի փորիր, իզուր ժամանակ մի շահիր, այլ քայլ արա, կանգնիր ժողովրդիդ կողքին, քայլ արա, մերժիր բռնապետին:
Սա այն պայքարն է, որ սկսվել է վաղուց, որի համար կյանք և արյուն չեն խնայել մեր ազգի հերոսները, ովքեր բռնապետի կամքով հիմա կալանավոր են:
— բռնապետ-չեբուռաշկա, դու այս հողում տեղ չունես, էս ժողովուրդն անիծելու և անարգելու է գերեզմանդ, սերունդներդ երանի են տալու, որ ընկած լինեիր Արցախի համար և իրենք հերոսի սերունդ լինեին, ոչ թե բռնապետի:
Մենք այս այս պայքարում հաղթելու ենք և սերունդներին ժառանգելու ենք առանց բռնապետ Հայաստան՝ Ազատ-Անկախ Հայաստան:
Ես անում եմ իմ քայլը, հայտնում եմ իմ անհնազանդությունը և միանում եմ իմ ժողովրդին:
Էկեք Հանրապետության հրապարակ

 

 


Այս թեմայով