Արգենտինայի Էնթրե Ռիոս նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Entre-RiosԱրգենտինայի Էնթրե Ռիոս նահանգը մայիսի 31-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք, ըստ որի` ապրիլի 24-ն Արգենտինայում «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի» օր է սահմանվում:

Էնթրե Ռիոսի Սենատը հանձնառությունն ընդունել է միաձայն քվեարկությամբ:

Նույն օրը Էնթրե Ռիոսի փոխնահանգապետ և Սետանի նախագահ Ադան Ումբերտո Բահլը և Սենատոր, Սենատի ընդհանուր օրենքի հանձնաժողովի նախագահ Լուկաս Լարարտեն ընդունել են Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի անդամներ Նիկոլաս Սաբունչույանին և Ջորջ Դոլմաջյանին:

«Հանդիպումը չափազանց դրական էր և մենք կարծում ենք, որ կառավարությունը կընդունի օրենքը: Ի լրումն, սա կլինի նահանգի հետ մարդու իրավունքների և այլ ոլորտներում համատեղ աշխատելու սկիզբը», — ասել է Ջորջ Դոլմաջյանը:

Դիտվել է 46 անգամ
 


Այս թեմայով