Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Արգամ Աբրահամյանի «օրենքով գող» ընկերները անհանգստացած են

Արգամ Աբրահամյանի «օրենքով գող» ընկերները անհանգստացած են

արգամ աբրահամյանԵրեկ Politik.am-ը տեղեկացրել էր, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո` կառավարման համակարգից հեռացվում են   նաև նրա կադրերը: Իշխանությունները փորձում են հնարավորինս ոչնչացնել բոլոր այն լծակները, որոնք ունի Հովիկ Աբրահամյանը:  Մեր տեղեկություններով,  իշխանությունները պատրաստվում են Արտաշատ քաղաքը հանել Աբրահամյանների վերահսկողության տակից: Հնարավոր է, մոտ ժամանակներս Արգամ Աբրահամյանը ևս հրաժարական տա:

Մեր տեղեկությունների համաձայն Արգամ Աբրահամյանի «օրենքով գող» ընկերները անհանգստացած են նման զարգացմամբ: Նրանք փորձում են ինչ որ բան  անել, որպեսզի Արգամ Աբրահամյանը չարժանանա իր հոր՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ճակատագրին: Ի վերջո Արգամ Աբրահամյանը վերջիններիս բարեխոսն է `իշխանության ներսում, և նրա հրաժարականով շատ կարևոր խողովակ կկորի կրիմինալ աշխարհի համար:

Դիտվել է 3,864 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy