Արգամ Աբրահամյանը նոր քաղաքապետին թողել է իր կողմից ֆինանսավորվող գործիքներ

Արտաշատի քաղաքապետ աշխատած տարիներին Արգամ Աբրահամյանը իսկապես անդրադարձավ արտաշատցիներին հուզող ամենացավոտ խնդիրներին, լուծեց քաղաքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ՝ ասֆալտապատելով փողոցներ, վերանորոգելով տանիքներ , բարեկարգելով քաղաքի հանրային տարածքներն ու աջակցելով հազարավոր սոցիալապես անապահով ընտանիքների :

Արգամ Աբրահամյանին գովաբանելու կարիք առանձնապես չկա, քանզի արտաշատցիներն իրենց աչքով են տեսել, թե ինչպես է աշխատում երիտասարդ քաղաքապետը և խորը հարգանք ունեն նրա հանդեպ : Այս ամենից զատ՝ Արգամ Աբրահամյանը արտաշատցիներին Արտաշատում անվճար տեղափոխող միկրոավտոբուսներ է տրամադրել , որը ողջ օրվա ընթացքում անվճար ծառայում է քաղաքացիներին:

Եվ իսկապես շնորհակալության է արժանի Արգամ Աբրահամյանի այն քայլը , որ հեռանալով Արտաշատի քաղաքապետարանից՝ նա իր կողմից ֆինանսավորվող և արտաշատցիների հոգսը թեթևացնող գործիքները իր հետ չտարավ: Նա նոր քաղաքապետին թողել է իր կողմից ֆինանսավորվող գործիքներ՝ անվճար միկրոավտոբուս, ջրցան ավտոմեքենա, դրանով իսկ ցույց տալով, որ անկախ այն բանից՝ ով է Արտաշատի քաղաքապետը՝ ինքը սատարելու է արտաշատցիներին :

Գրում է Անահիտ Խալաթյանը:

 


Այս թեմայով