Արգամ Աբրահամյանը հրաժարական կտա

արգամ-աբրահամյան-ֆեյսՀովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո` կառավարման համակարգից հեռացվում են նրա կադրերը: Իշխանությունները փորձում են հնարավորինս ոչնչացնել բոլոր այն լծակները, որոնք ունի Հովիկ Աբրահամյանը:  Մեր տեղեկություններով,  իշխանությունները պատրաստվում են Արտաշատ քաղաքը հանել Աբրահամյանների վերահսկողության տակից: Հնարավոր է, մոտ ժամանակներում Արգամ Աբրահամյանը հրաժարական տա: Իհարկե քննարկվում են տարբերականներ `Հովիկ Աբրահամյանին մինչ գալիք ընտրությունները կապված պահեն իշխանության հետ և որդուն նշանակեն` Արարատի մարզպետ, սակայն այս պաշտոնը նրա համար լինելու է սիմվոլիկ, քանի որ իշխանությունները չեն պատրաստվում հնարավորություն տալ Աբրահամյաններին պաշտոնը ծառայեցնել իրենց  նպատակների համար:

Իշխանությունները պատրաստվում են Արարատի մարզում ուժեղացնել Գրիգորյան եղբայրներին, որոնցից մեկը Բնապահպանության նախարարն է: Գրիգորյանները` երկար ժամանակ է ինչ խնդիրներ ունեն Աբրահամյանների հետ և պատեհ առիթ էր նրանց պետք` մարզի իշխանությունը իրենց ձեռքը վերցնելու համար:

Դիտվել է 3,090 անգամ
 


Այս թեմայով