Արգամ Աբրահամյանը հերքում է տարածված լուրերը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հերքում է մամուլի լուրերը, թե ինքը քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո դադարեցրել է բարեգործական ծրագրերը, օրինակ՝ բարեգործական երթուղին: 

«Հիմա կարող եք գնալ ու տեսել՝ աշխատո՞ւմ է տրանսպորտը, թե՝ ոչ: Սուտ են տեղեկությունները»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Արգամ Աբրահամյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ում է շահեկան նման տեղեկություններ տարածելը։

«Ինչ մենք արել ենք, ինչ նախագծեր, որ սկսել եմ, բարեգործական ծրագրեր, որ արել ենք, հիմա էլ շարունակվում են և որևէ բանի հետ կապ չունեն»,- շարունակեց Աբրահամյանը:

Հարցին՝ նոր քաղաքապետի հետ ի՞նչ հարաբերություններ ունի, նախին քաղաքապետը պատասխանեց. «Ունեմ նորմալ հարաբերություններ, շատ վաղուց ճանաչում եմ»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը սատարել է ընտրված թեկնածուին:

 


Այս թեմայով