Արգամիչի շոֆեռի խնամին ըլնեմ…

231672581386130545Սինջար» եզդիների ազգային միավորումը մեզ հաղորդագրություն է ուղարկել այն մասին, որ Հանրապետական կուսակցության մերձավոր շրջանակների կողմից հերթական անգամ խախտվել են եզդիների իրավունքները:

Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Լյովա Սաֆարյանը հարեւան Ջրաշեն համայնքի եզդիներից կովի կաթ է մթերել, բայց մոտ երկու տարի է չի վճարում դրա դիմաց կուտակված 2 միլիոն դրամ պարտքը: Լյովա Սաֆարյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է, նրա վարորդ Գրիգորի (Արգամիչի Գոքոր) խնամին, եւ ինչպես մեզ հայտնեցին «Սինջար»-ից, կաթ մթերելու ժամանակ հանդես է եկել որպես ԱԺ նախագահի մտերիմ` փորձելով շահել գյուղացիների վստահությունը: Ջրաշենցի Ռուստամ Իբոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ երբ մի քանի անգամ գումարը վճարելու պահանջով հանդիպել են Լյովային, նա անգամ հանդիմանել է. «Եթե դժգոհ եք, մեր երկրում մի ապրեք»: «Մեկ անգամ էլ որդուն եմ զանգել` փողը պահանջելու համար, ասաց` գնա, քո տիրոջ մերը»,- պատմեց Ռուստամը: Լյովա Սաֆարյանը կաթը եզդիներից գնել է հնարավորինս էժան գնով` հարյուր դրամով, այն էլ` առանց պայմանագրի: Բայց երբ ջրաշենցիները գնում են Մխչյան` նրան հանդիպելու, ԱԺ նախագահի վարորդի խնամին տան դուռը փակում է նրանց առաջ, հրաժարվում է հանդիպել:

Լյովա Սաֆարյանը մեզ հետ զրույցում հերքեց, թե պարտք է ջրաշենցիներին: Ըստ նրա, իր տարածքում կաթի վերամշակման արտադրամաս էր գործարկել ընկերը` Համո անունով, ում ազգանունը չգիտի: Համոն կաթ է մթերել ջրաշենցիներից, խտացրած կաթ արտադրել, սակայն հետո գործերը լավ չեն գնացել, արտադրամասը փակել է` պարտք մնալով գյուղացիներին: Սաֆարյանը պնդեց, որ պարտքը երկու միլիոն դրամից քիչ գումար է: Նա նաեւ նշեց, որ կաթը մթերվել է ոմն Քաջիկի միջոցով, այնուհետեւ նրան 700 հազար դրամ գումար է վճարվել, եւ հիմա Քաջիկն է պարտք մնացել եզդիներին: «Էդ փողը ես պարտք չեմ իրենց: Բայց ջրաշենցիները եկել են ինձ մոտ, ես էլ իմ պատվից դուրս գալով, իրենց ահագին փող եմ տվել, պալատկա եմ տվել: Էս վերջում էլ ես իրենց ահագին օժանդակեցի: Մի ուրիշ ընկեր ունեմ, նրա միջոցով ահագին սարքավորումներ էի ուզում տալ իրենց, ասի` գործը փակենք: Ասի` էդ սարքերը տանք, էդ փողի «պոչը» փակենք»,- մեզ հետ զրույցում նշեց Լյովա Սաֆարյանը:

— Որքա՞ն է էդ «պոչը» կազմում:
— Դա ավելի ստույգ Համոն կասի:

Ամբողջական նյութը <<Հայկական Ժամանակ>> օրաթերթում

Դիտվել է 218 անգամ
 


Այս թեմայով