Արգամիչին հետևում են

h.abrahamyan1Մեր տեղեկություններով` ԱԺ-ում տեղադրված տեսախցիկները ոչ թե նրա համար են, որ Հովիկ Աբրահամյանը հետեւի, թե ինչ են անում պատգամավորները, իր ենթակաները, առավել եւս
լրագրողները՝ խորհրդարանի միջանցքներում եւ այլոց սենյակներում, մանավանդ որ սովորություն ունի զանգել պահնորդային ծառայություն եւ հետաքրքրվել` էսինչ լրագրողը շենքո՞ւմ է, ո՞ր կողմերում է, այլ, առաջին հերթին, հենց Հովիկ Աբրահամյանին են հետեւում: «Էս խառը ժամանակներում պետք է իմանալ, թե ով է գալիս, ով է գնում ԱԺ»,- տեղեկացրեց պահնորդային ծառայության մեր աղբյուրը, որովհետեւ «այդ քանակի տեսախցիկներ, առանց Ազգային անվտանգության ծառայության եւ երկրի առաջին դեմքի թույլտվության հնարավոր չէր բերել ԱԺ»: Բայց ԱԺ-ում կա նաեւ այլընտրանքային տարբերակը՝ նկատեցինք մենք. ԱԺ այգում, ծառերի տակ են զրուցում: «Այնտեղ նույնպես այլեւս ձեր կարծածի չափ ապահով չէ»,- բազմանշանակ ավելացրեց մեր «աղբյուրը»: Բայց 27-ին զենքերն ինչքա՜ն «ապահով» ներս բերեցին: «Ժամանակները փոխվել են»,- արձանագրեց նա:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

Դիտվել է 106 անգամ
 


Այս թեմայով