Արգամին Թբիլիսիի քաղաքապետ էլ կսազեր. Հովիկ Աբրահամյանի՝ վրացական երազանքը

12056_am_6«Շնորհավորում եմ, տղադ քաղաքապետ է դարձել, ե՞րբ եք քաղաքը սեփականաշնորհելու»:

Politik.am: ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԳԻԾԱՆՔ: ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանում է,  Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի անունից Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնին մասնակից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է պաշտոնական ճաշ:  Հատուկ մի տեղ նստած է Հովիկ Աբրահամյանը, նրան է մոտենում Վրաստանի վարչապետն ու ձեռք դնելով ուսին՝ ասում է.

Ողջույն քայքայված տնտեսության ղեկավար:

Հովիկ Աբրահամյան- Ողջույն Իրակլի:

Իրակլի Ղարիբաշվիլի- Շնորհավորում եմ, տղադ քաղաքապետ է դարձել, ե՞րբ եք քաղաքը սեփականաշնորհելու:

Հովիկ Աբրահամյան- Մի փոքր կամաց, պատվիրակության կազմում լրագրողներ կան, թիկունքումներս նստած են:

Իրակլի Ղարիբաշվիլի-Իսկ նրանք չգիտեն, որ տղադ քաղաքապետ է դարձել, այն էլ 99 տոկոս քվեներով:

Հովիկ Աբրահամյան- Գիտեն, բոլորը գիտեն, բայց քաղաքը սեփականաշնորհելու մասին դեռև մեր տանն ենք խոսում:

Իրակլի Ղարիբաշվիլի- Ես չեմ հասկանում, դուք ոնց եք կարողանում այդքան հանգիստ քաղաքներ զավթել, մարզեր գրավել, մեզ մոտ դա հեշտ բան չի:

Հովիկ Աբրահամյան- Մի զարմացիր, այ որ դու էլ պոկեր խաղալ իմանայիր և պոմիդոր մշակեիր, քեզ մոտ էլ կստացվեր:

Իրակլի Ղարիբաշվիլի- Հայաստանում, որքանով ես եմ տեղյակ, բիզնես անելը ամենաբարդ գործն է, մարդիկ փախնում են Ձեր երկրից:

 Հովիկ Աբրահամյան- Մարդիկ չեն հասկանում, պարզապես, որ Հայստանում  բիզնես անելու համար մի քանի նախադրյալ է պետք:

Իրակլի Ղարիբաշվիլի-Եվ ո՞րն են դրանք:

Հովիկ Աբրահամյան- Դե պետք է կամ ղարաբաղցի լինես, կամ ղարաբաղցու ընկեր:

Իրակլի Ղարիբաշվիլի-Հիմա դուք ո՞րն եք:

Հովիկ Աբրահամյան- Այ հենց դրա համար էլ, դու չեք կարողանում Վրաստանում լուրջ բիզնես անել:

Իրակլի Ղարիբաշվիլի-Ես երկրի տնտեսության պատասխանատուն եմ, ինչ բիզնեսի մասին է խոսքը:

Հովիկ Աբրահամյան- Կատակում եմ, ես էլ բիզնես չունեմ, թղթերով ինձ մոտ ամեն ինչ կարգին է, տղայիս մոտ էլ է կարգին, ես ոչ մի բիզնեսի հետ կապ չունեմ:

Իրակլի Ղարիբաշվիլի-Ներողություն, դուք թերթ կարդում ե՞ք:

Հովիկ Աբրահամյան- Մենք թերթեր ենք գրում, սիրելիս, ի՞նչ կարդալու մասին է խոսքը:Մեր տնտեսության հենասյուներից մեկն էլ  Հայաստանի մամուլն է, իսկ հեռուստատեսության մասին խոսք գնալ չի կարող: Հավանաբար «Հ1»-ը ձեզ մոտ բռնում է, տեսած կլինեք մեր տնտեսության սրնթաց աճը:

Իրակլի Ղարիբաշվիլի- Ես Ձեր թերերում կարդացել եմ, որ հարկային բեռը Ձեզ մոտ ծանր է, դրա համար էլ Վրաստանում բազմաթիվ բիզնեսմեններ են հայտնվել Հայաստանից:

Հովիկ Աբրահամյան- Ի՞նչն է ծանր, մի հատ Գագիկ Խաչատրյանին հարցրու:

Իրակլի Ղարիբաշվիլի-Գագիկի՞ն, այն որ «Orange»-ն էլ գնեց:

Հովիկ Աբրահամյան-Դե, իր մոտ էլ է թղթերով ամեն բան կարգին, համ էլ ճիշտ ներկայացրու, Ucom-ի Գագիկը, չէ, է… ՊԵԿ-ի Գագոն, ներողություն՝ մեր ֆինանսների նախարարը, շփոթվեցի:

Իրակլի Ղարիբաշվիլի- Եթե ձեզ մոտ ամեն բան կարգին լիներ, ինչպես դուք եք ասում, հիմա վրացիները եկել՝  Հայաստանում գործ էին դրել:

Հովիկ Աբրահամյան-Դուք ընդամենը մի բան եք արել՝ ՍՊԸ բացելն եք հեշտացրել և սկզբի տարիներին չեք հարկում, տղասել է դրա համար ուզում մի բան բացի Վրաստանում:

Իրակլի Ղարիբաշվիլի-Ձեր տղային հորդորեք՝ Վրաստան չմտնի,  մենք հազիվ ոտքի ենք կանգնում:

Հովիկ Աբրահամյան- Ոչ մի վտանգ չկա, մի քանի երթուղայինի գիծ կվերցնի, հետո, եթե լավ ստացվի Թբիլիսիում քաղաքապետ էլ կսազեր նրան:

Իրակլի Ղարիբաշվիլի-Հարգելիս, Ձեզ մոտ ամեն բան կարգի՞ն է, ինչ Թբիլիսիի քաղաքապետ, մենք շնորհակալ ենք և Ձեզանից և Ձեր տղայից, առավել ևս էս նոր դեսպանից, որ բարևելու ձև էլ չգիտի:

Հովիկ Աբրահամյան-Լավ ուրեմն ես մի քանի բան կմտածեմ, Հայաստանում էլ չի լինում բիզնես զարգացնել, մարդ չի մնացել, սպառող չկա, տրանսֆերներ էլ չի գալիս:

Իրակլի Ղարիբաշվիլի-Պարոն Աբրահամյան, Ավելի լավ է մտածեք ձեր երկիրը չկողոպտելու մասին, ես Երևանում էի ուզում Ձեզ ասել, բայց չստացվեց:

Հովիկ Աբրահամյան-Չէ, ես մի քանի բիզնես կբերեմ Վրաստան, այստեղ ավելի լավ է, հետո ընտանիքիս հետ կգամ:

Իրակլի Ղարիբաշվիլի-Մի թե սա երազ չի, հարևան երկրիդ վարչապետը ցանկանում է տեղափոխվել քո երկիր:

Հովիկ Աբրահամյան- Չէ, երազ չի,  Հայաստանում  մեր ընտանեկան բիզնեսները դանդաղ են աճում, տղաս էլ գոհ չի:

Իրակլի Ղարիբաշվիլի- Ոչ մի դեպքում չանեք նման բան, ես նախագահին տեղյակ կպահեմ, որ մեր երկիր Ձեր մուտքը կասեցնի: Համ էլ Ձեզ Սահակաշվիլի է պետք, որ խոշորների գլխից բռնի:

Հովիկ Աբրահամյան- Դա Ձեզ է թվում, մենք դեռ կհանդիպենք, պարոն վարչապետ:

Վաչագան ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է 309 անգամ
 


Այս թեմայով