Արա Ղարագյոզյանը հերքում է. նկատի է ունեցել ոչ թե Նաիրի, այլ Հունան Հունանյանին

«Մհեր Ենոքյանը պետք է ներում ստանա և վերջ։ Նա պետք է ազատ արձակվի և ցմահ դատապարտյալների հիմնախնդիրները պետք է լուծվեն»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արա Ղարագյոզյանը; Այս մասին մեզ հետ զրույցում նա հավելեց, որ ինչպես Մհեր Ենոքյանը, այնպես էլ բոլոր դատապարտյալերն ունեն արդար դատավարության իրավունք:
«Չեմ ցանկանում տարբերակում դնել, սակայն այն դատապարտյալների գործերը, որոնց նկատմամբ հատկապես անարդար դատավարություն է իրականացվել, պետք է վերանայվեն»,- նշում է  նա: Արա Ղարագյոզյանը, սակայն, ասում է նաև, որ ինքը չի դատում, որոշողն ինքը չէ, դա իր կարծիքն է: Նա բացասական է գնահատում նաև կազմակերպված ստորագրահավաքը, նախաձեռնությունը` Ենոքյանին ներում շնորհելու դեմ, և հավելում, որ Ենոքյանը ոչ միայն ներման, այլ նաև արդարացման պետք է արժանանա:
Նույն գրառման մեկնաբանություններում լրագրողներից մեկը Ղարագյոզյանին գրել է. «ուրեմն Հունանյանն էլ պետք է ազատ արձակվի»: Իսկ Ղարագյոզյանը պատասխանել է, որ «միանշանակ»: Այս մեկնաբանությունը թյուրըմբռնման տեղիք է տվել, և շատ կայքեր մեկնաբանել են այն, որպես թե փաստաբանը կողմ է ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի ազատ արձակմանը: Նա, սակայն, հերքում է այս տեղեկատվությունը և նշում, որ նկատի է ունեցել մեկ այլ դատապարտյալի` Հունան Հունանյանին:

Այս թեմայով