Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Արա Բուդաղյանը ազատ կարձակվի

Արա Բուդաղյանը ազատ կարձակվի

hayk_thumb.thumbՍյունիքի մարզպետի մեքենայի ուղղությամբ կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին քիչ առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ա.Բուդաղյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

Թեև Ա.Բուդաղյանն արդեն իսկ ունի արդարացվածի կարգավիճակ, սակայն այս պահին սպասում է դատախազի որոշմանը, որով պետք է վերացվի խափանման միջոց կալանավորումը:

Նշենք, որ կրակոցների, իսկ քննության վարկածով սպանության փորձ կազմակերպելու մեղադրանքով Արա Բուդաղյանը տասնմեկ ամսից ավելի կալանավորված է եղել:

Քննչական կոմիտեն ժամանակին տեղեկացրել էր, որ 2015թ. մայիսի 20-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, վերջինիս օգնականն ու վարորդը։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 19 պարկուճ, 3 գնդակի միջուկ։

Դիտվել է 128 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy