Արա Աբրահամյանը վաղը կխոսի

արա-աբրահամյանՀամաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) և Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) ս.թ. հոկտեմբերի 13-16-ը անցկացնում են արդեն բարի ավանդույթ դարձած “Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում և Արցախում” ամենամյա միջոցառումների ծրագիրը:
Ծրագրի նպատակն է Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդումը և զարգացումը՝ ի բարօրություն համայն հայության ու մեր հայրենիքի: 2015թ. Օրերի ծրագիրը նվիրված է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 15-ամյա հոբելյանին:
Հոկտեմբերի 14-ին, ժ.11.00 Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում տեղի կունենա ՀՀԿ և ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի մամուլի ասուլիսը (հասցեն` Բաղրամյան 24):

 

Դիտվել է 75 անգամ
 


Այս թեմայով