Արա Աբրահամյանը ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակի՞ց է

արա-աբրահամյանՕրեր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եկել է Հայաստան և պատրաստվում է հոկտեմբերի 14-ին հայտարարել կուսակցություն հիմնելու մասին. «Ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այս օրերին կրկին Հայաստանում է. նա ներդրողներ է բերել Հայաստան, որոնք կհանդիպեն Սերժ Սարգսյանի հետ։ Հոկտեմբերի 12-ին նա կրկին կգա Հայաստան՝ մասնակցելու Ռուսաստանի հայերի միության կազմակերպած միջոցառումներին։ Իսկ ամսի 14-ին, որոշ տեղեկությունների համաձայն, կհայտարարի, որ կուսակցություն է բացում»,-գրել էր թերթը:

Այս խոսակցությունները լուրջ ընթացք են ստանում և արդեն իսկ հասկանալի է, որ Արա Աբրահամյանը կստեղծի կուսակցություն, որով կփորձի գալ իշխանության: Շատերի կարծիքով սրանում տարօրինակ բան չկա և Արա Աբրահամյանն էլ ինչպես ցանկացած մեկը կարող է Հայաստանում ստեղծել կուսակցություն և ցանկանալ գալ իշխանության: Սակայն Արա Աբրահամյանի դեպքում կա մի բայց: Ամիսներ առաջ նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նշանակվեց նախագահին կից Ազգային քաղաքականության խորհրդի տեղեկատվական ապահովման հանձնաժողովի ղեկավար: Այս հանձնաժողովի գործունեությունը պետք է բարձրացնի ներազգային հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը: Հասկանալի է, որ այս պաշտոնում Ռուսաստանի նման պետությունում չի կարող նշանակվել մարդ, որը կապ չունի այդ երկրի անվտանգության ծառայությունների հետ: ՌԴ-ն բազմազգ երկիր է և մեծ խնդիրներ ունի տարբեր ազգային փոքրամասնույթունների հետ, որոնք փորձում են անջատվել Ռուսաստանից: ՌԴ ազգային փոքրամասնությունների խնդիրները հիմնականում ԱԴԾ-ի (Անվտանգության Դաշնային Ծառայություն FSB ) ուշադրության կենտրոնում է և հարցի սրություն ժամանակ առ ժամանակ իրեն զգացնել է տալիս:

Այս համատեքստում էլ հենց հիմնավորվում է մեր ներկայացրած տեսակետը, որը Արա Աբրահամյանը չէր կարող նշանակվել նման պաշտոնի առանց ԱԴԾ-ի հետ համագործակցության: Ահա այս խնդիրն է, որ պարզաբանման կարիք ունի: Արդյոք Արա Աբրահամյանը ԱԴԾ աշխատակից է և որքանով է ճիշտ թույլ տալ միլիարդատեր գործարարի Հայաստանում հիմնել կուսակցություն, երբ ինքը սերտ կապեր ունի այլ երկրի անվտանգության ծառայության հետ: Որքան էլ ՌԴ-ն Հայաստանին դաշնակից երկիր է` Հայաստանը ունի իր ազգային շահերը և դրանք պետք է պաշտպանել ամեն գնով:

Անի Ասլյան

Դիտվել է 247 անգամ
 


Այս թեմայով