Արա Աբրահամյանը կուսակցություն է բացում Քոչարյանի համար

քոչարյան ռոբերտ«Արա Աբրահամյանը, փաստորեն, հրաժարվեց ՕԵԿ-ին աջակցելու գաղափարից և հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին։ Ո՞ւմ համար է նա կուսակցություն ստեղծում և հարթում դեպի իշխանության տանող ճանապարհը՝ ինքը չունենալով իշխանության մեջ որևէ դերակատարում ունենալու սահմանադրական իրավունք։ Քոչարյանական մամուլի կտրուկ վերակողմնորոշումից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ Աբրահամյանը կուսակցություն է ստեղծում Ռոբերտ Քոչարյանի համար։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ քոչարյանական թիմի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել նաև ՕԵԿ ղեկավաիի հետ, և չի բացառվում, ոբ ՕԵԿ-ը ևս միանա այս ծրագրի իրականացմանը»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ <Ժամանակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 279 անգամ
 


Այս թեմայով