Արա Աբրահամյանը կմասնակցի առաջիկա ընտրություններին

արա-աբրահամյանՌուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հաստատեց, որ քաղաքականություն վերադառնալու և կուսակցություն հիմնելու որոշում ինքը կայացրել է և կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

 «Այնպես չի, որ գիշերը քնել եմ ու այնպես չեմ քնել, որ ուզել եմ կուսակցություն բացել: Այս ամբողջ աշխատանքը ցույց տվեց, որ ես էսօր պատրաստ եմ ինչ-որ բան իմ հայրենիքի համար անել, ես չեմ կարող հանգիստ լինել, երբ տեսնում եմ այստեղի խնդիրները: Ես չեմ ուզում որևիցե մեկին քննադատել, այնպիսի տպավորություն է, թե ես ինչ-որ վատ բան եմ անում»,-ասաց նա:

 Արա Աբրահամը նշեց, թե միայն մեկ խնդրանք ունի. մինչև մարտ համբերել և վերջնական պարզ կլինի, նո՞ր կուսակցությունով է մտնում քաղաքականություն, թե եղած կուսակցություններից մեկի հետ համագործակցելով:

«Երկու ճանապարհ կա, առաջինը՝ որն ավելի հավանական է, նոր կուսակցություն և նոր կուսակցության հետ միասին գնալը, և չեմ բացառում նաև ինչ-որ կուսակցության հետ գնալը»,- ասաց նա և ապա մի քիչ հետո ավելացրեց՝ պատրաստվում ենք նոր կուսակցություն ստեղծել և գաղափարախոսության համար իրոք աշխատում են: «Մի քիչ համբերեք, մինչև մարտ ամիս կստեղծենք, գրքեր ենք հրապարակելու»,-ասաց նա:

 Արա Աբրահամյանը նշեց, թե ունենալով հարուստ փորձ՝ որոշում է կայացրել կարճ ժամանակում այնպիսի ծրագիր կազմել, որը կարող է օգնել Հայաստանին, հայ ազգին, տնտեսական, քաղաքական, բոլոր առումներով և  կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

 Իսկ թե նա նպատակ ունի վարչապետ և նախագահ դառնալ, չնայած, որ 4 տարի անընդմեջ ՀՀ-ում չի ապրել, նշեց, թե ոչ մի իրավաբանական խախտումներ չի լինի և իր համար 250-300 իրավաբաններ են աշխատում:

 


Այս թեմայով