Արաքս գյուղի բնակիչների կապը Երևանի հետ վերականգնվել է. Politk.am-ի հրապարակման հետքերով

скачанные файлыPolitik.am-ն ավելի վաղ գրել էր, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչները կտրված են Երևանի հետ կապից: Politik.am-ին դիմած գյուղացիները պնդում են, որ Երևան-Արաքս գյուղ միջհամայնքային երթուղայինը չի հասնում իրենց գյուղ՝ կրճատելով մի քանի կիլոմետր ճանապարհ: Գյուղացիները  զրկված էին երթուղայինից օգտվելու հնարավորությունից: Արաքս գյուղի բնակիչ Համլետ Սմաոյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ տևական ժամանակ է չեն կարողանում Երևան գալ իրենց գյուղի համար նախատեսված երթուղայինով և արդեն քայլեր են ձեռնարկել խնդիրը լուծելու ուղությամբ: Գյուղացիները հունիսի սկզբին նամակով դիմել էին կապի և տրանսպորտի նախարարին, սակայն սայլը տեղից չէր շարժվել:

Politik.am-ը նախորդ շաբաթ դիմել էր նախարարություն՝ տեղեկանալու համար, թե ինչու չի լուծվում բնակիչների բարձրացրած խնդիրը: Չնայած նրան, որ կապի և տրանսպորտի նախարարությունը դեռևս չի պատասխանել մեր հարցերին, սակայն գյուղացիները տեղեկացրեցին, որ արդեն իսկ մի քանի օր է վերականգնվել է  միջքաղաքային ավտոբուսի աշխատանքը:

Հ.Գ.Այսուհանդերս կապի և տրանսպորտի նախարարության այս խնդրով զբաղվող անձանց պետք է հորդորենք, որ խնդրով հետաքրքրվող լրագրողի գործունեության մեջ դավադրություն մի փնտրեք և զբաղվեք Ձեր աշխատանքով, եթե չեք ցանկանում անհարմար դրության մեջ հայտնվել:

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով