«Արարատ-73»-ի լեգենդը 70 տարեկան է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է Սերգեյ Բոնդարենկոյին

Այսօր իր ծննդյան 70-ամյակն է նշում հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից Սերգեյ Բոնդարենկոն: Արարատ-73-ի լեգենդար 7 համարը Երևանի «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ 1973 թ. չեմպիոն, 1973 և 1975 թթ. գավաթակիր, ԽՍՀՄ առաջնությունում «Արարատի» կազմում անցկացրած խաղերի քանակով (392) ռեկորդակիր է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ջերմորեն շնորհավորում է Սերգեյ Բոնդարենկոյին, մաղթում նրան քաջ առողջություն և երկար տարիների կյանք:

Այս թեմայով