Արարատ Միրզոյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող տարբեր հարցեր:

Այս թեմայով