Արարատ Զուրաբյանն առաջարկում է տեսախցիկներ տեղադրել ոստիկանական բաժանմունքներում, դատախազների առանձնասենյակներում

Member of ‘Tsarukyan’ Alliance Ararat Zurabyan is guest in Hayatsk press club

Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը առաջարկեց առաջին հերթին տեսախցիկներ տեղադրել ոստիկանության բաժանմունքներում։

«Մամուլը շատ է գրում, որ այս կամ այն ոստիկանապետին հեռացրել են աշխատանքից։ Հավանաբար ինչ-որ մութ բան կա այդ որոշումների հետևում։ Ես առաջարկում եմ առաջին հերթին տեսախցիկներ տեղադրել ոստիկանական բաժանմունքներում, կաբինետներում, դատախազների առանձնասենյակներում։ Տեղադրեք տեսախցիկներ կառավարության բոլոր աշխատասենյակներում ու թափանցիկ դարձրեք ձեր աշխատանքը հասարակության համար։ Դա շատ ավելի արդյունավետ կլինի ու կկանխարգելի բազմաթիվ հանցագործություններ, որոնք պլանավորվում ու իրագործվում են ձեր համակարգերի կողմից», — հայտարարեց Զուրաբյանը։

Այս թեմայով