Արարատում լարվածություն է. քաղաք են տարվել մեծ թվով կարմիր բերետավորներ

arm13839713275Վաղը Արարատ քաղաքում տեղի են ունենալու քաղա­քապետի արտահերթ ընտրություններ: Մրցակցու­թյունն ընթանալու է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի թեկնածուների մի­ջև, որոնց սատարելու հա­մար երբեմնի կոալիցիոն գործընկերները երեկ հանրահավաք արեցին:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ նախօրեին Արարատ են տարվել մեծ քանակու­թյամբ կարմիրբերետավորներ: Արարատցիները թերթի թղթակցի հետ զրույցում նշել են, թե քաղաքում ար­հեստական լարվածություն է ստեղծված: Կողմերն այս ընտրություններին պատրաստվում էին վաղուց և դեռ առաջադրումներից առաջ սկսել էին ցուցա­կագրել իրենց մարդկանց՝ ընթացքում փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով միմյանց հասցեին:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:

Դիտվել է 391 անգամ
 


Այս թեմայով