Արարատում ԲՀԿ-ն հայտնաբերել է ընտրակաշառքի դեպք

231623841384070616Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Արարատցիները ընտրում են նոր քաղաքապետ: Արարատում գտնվող iLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ընտրատեղամասերի առջև գոյացել են մեծ հերթեր: Կան տեղամասեր, որոնց դիմաց հավաքվել են մոտ հինգ տասնյակ ընտրողներ:

Հայտնաբերվել է նաև ընտրակաշառքի մեկ դեպք: Բարգավաճ Հայաստան կուսակցության գրասենյակից արդեն դիմել են ոստիկանություն` հայտնելով, որ Հանրապետական կուսակցության թեկնածուի կողմնակիցները տեղամասերից մեկի դիմաց ընտրակաշառք են բաժանում:

Մեկ ուրիշ տեղամասում Բարգավաճ Հայաստան կուսակցության վստահված անձինք տեղամասում նկատել են մի քաղաքացու, ով խախտելով ընտրական օրենսգրքի պահանջները` հեռախոսով նկարելիս է եղել սեփական քվեաթերթիկը:

 


Այս թեմայով