Home » ՄԱՄՈՒԼ » Արարատի մարզպետն անձամբ պատժվեց

Արարատի մարզպետն անձամբ պատժվեց

Արարատի արդեն նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր հրաժարականի թեմային, ասաց, որ ներկայացրած դիմումը պայմանավորված չէ մարզում հայտնաբերված դիզվառելիքի անհետացմամբ, այլ խնդիրն ընդամենը իր տարիքն է. «66 տարեկան եմ, 67-ի շեմին եմ ու նպատակահարմար եմ գտել դուրս գալ»:

231566171381292195Այս խոսքերն ուշագրավ են այն առումով, որ դեռևս հոկտեմբերի 1-ին՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, նույն Էդիկ Բարսեղյանը, անդրադառնալով Արարատի մարզում կատարված յուրացումների թեմային, ասել էր, թե երբ դատարանը կայացնի իր վերջնական վճիռը, ինքը կորոշի, թե ինչ ճակատագրի արժանացնի 16 համայնքապետերին: Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և մարզպետը չհասցրեց գյուղապետերին պատժել: Անձամբ պատժվեց:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 88 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy