Արարատի մարզում տղամադրու այրված դիակ են հայտնաբերել

diak2-600x400Երեկ` փետրվարի 22-ին, դաժան, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժնից, որ Նորամարգ գյուղի վարչական տարածքում, 3-րդ ուղեկալից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք, Սև ջուր գետի մեջ տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Մասիսի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը` Արարատի մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատ մարզային վարչության մեծ թվով աշխատակիցներ` մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ: Երևանից ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախոզւոյթյան գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը և բաժնի պետ Արայիկ Մգոյանը: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ` մարզի քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ: Փրկարարները` ոստիկանների և քննիչների օգնությամբ Սևջուր գետից դուրս են բերել այրված, անձը չպարզված տղամարդու դի: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության և Մասիսի քննչական բաժնի քննիչները: Տեղում Մասիսի ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանը և Արտաշատի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը հանձարարականներ են տալիս համայնքային ոստիկաններին ու քրեական հետախուզության օպեր-լիազորներին, որպեսզի վերջիններս ձեռնարկեն անհրաժեշտ օպերատիվ գործողություններ` մահացածի ինքնությունը ճշտելու ուղղությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր են ժամանել նաև Արարատի մարզի դատախազ Մելիք Սարգսյանը: Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` մահացածի ինքնությունը և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Shamshyan.com

Դիտվել է 119 անգամ
 


Այս թեմայով