Արարատի մարզում ՋՕԸ-երը թալանում են գյուղացիներին

f55c5c1f16123a_55c5c1f161624.thumbԱրարատի մարզում շարունակում է գյուղացիների համար առաջնային խնդիր մնալ ոռոգման ջուրը: Politik.am-ի հետ զրույցում Արարատի մարզի բնակիչները հայտարարում են, որ իրենց ջուր մատակարորղ ՋՕԸ-երը  բարձրս սակագնով են հաշվարկում ջուրը: Ըստ մեր զրուցակիցների ՋՕԸ-երի աշխատակիցները մեկ հա հողատարածք մեկ անգամյա ոռոգման համար պահանջում են  25 000 դրամ: Այս վճարը նվազագույնն է, որը նախատեսված է ծիրանի այգիների համար: Սա այն դեպքում, երբ ջրի մեկ խորհանարդ մետրի սակագինը 11 դրամ է:

Politik.am-ը փորձեց Ջրային տնտեսության պետական կոմիտեյից ճշտել` արդյոք կան կոնկրետ հաշվարկներ Արարատի մարզի  ոռոգման համար: Կոմիտեի լրատվության բաժնմից մեր հարսման ի պատասխան ասացին.«Պետական նորմատիվի համաձայն Արարատյան դաշտավայրում 1 հա հողի ոռոգման համար նախատեսված ջրման նորման կազմում է 1000 խորանարդ մետր: Ծիրանի այգիների համար ջրումների քանակը՝ 7 անգամն՝ ջրի տարկան պահանջարկը կազմում է 7000 խորանարդ մետր՝ 1 հա-ի հաշվարկով»,-ասվում է կոմիտեյի պատասխանում:

Հ.Գ.Փաստորեն օրինական կարգով մեկ հա ջրելու համար, երբ գյուղացիներից պետք է վերցնեն 11 հազար դրամ, Արարատի մարզի ՋՕԸ-երը գանձում են 25 հազար դրամ:

 

Դիտվել է 190 անգամ
 


Այս թեմայով