Արարատի մարզում զինված հարձակում է տեղի ունեցել

1436780115_default_0Արարատի մարզի Գետափնյա գյուղում գտնվող բենզալցակայանի վրա նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը զինված հարձակում է իրականացվել:

Ինչպես Politik.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հարձակում կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:

Ոստիկանությունից նաև տեղեկացրին, որ հարձակվողները գազալցակայանից 200.000 դրամ են հափշտակել։

Դիտվել է 132 անգամ
 


Այս թեմայով