Home » ՄԱՄՈՒԼ » Արարատի «կռիվը» թեժանում է

Արարատի «կռիվը» թեժանում է

arm138302009213Նոյեմբերի 10-ին տեղի ունենալիք Արարատի քաղաքապետի ընտրու­թյունները խոստանում են ամենաթեժը լինել:

 Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հիշեցնում, որ Հովիկ Աբրահամ­յանին չհաջողվեց համոզել Գագիկ Ծառուկյանին, որ հանեն իրենց թեկ­նածուին: Որոշ տեղեկություններով՝ Արգամիչը «տակից» ուզում Է, որ Արա­րատում հաղթի ԲՀԿ թեկնածուն, որ նորանշանակ մարզպետը շատ չուժե­ղանա, ինքը մարզում պահի իր դերակատարությունը: Արգամիչի եղբոր որ­դին մարզի ոստիկանապետն է, եղ­բայր Ջոնիկի խնամին՝ Վարդան Մամիկոնյանը, հարկային ծառայության պե­տը: Հովիկ Աբրահամյանը և մարզպե­տը երկրի առաջին դեմքից հրահանգ են ստացել՝ անել ամեն ինչ, որպեսզի ՀՀԿ թեկնածուն հաղթի: Ընտրություն­ներին ուշի-ուշով հետևող Վովա Գասպարյանն օրումեջ «պաչտավոյ գոլուբներ» է ուղարկում՝ իրավիճակն «զգա­լու» համար: Պայքարն այնքան անզիջում Է դարձել, որ օրերս ցեմենտի գոր­ծարանից մոտ մեկ դյուժին մարդ ազատվել է աշխատանքից՝ ՀՀԿ-ին «հարելու մեղադրանքով»:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 253 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy