Արայիկ Հարությունյանը չի՞ տխրում, որ Արցախն այլևս վարչապետ չի ունենալու. «Հրապարակ»

արայիկ հարությունյան«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մամուլում տեղեկատվություն է եղել, որ սահմանադրական փոփոխություններով Ղարաբաղն այլեւս վարչապետ չի ունենա. չե՞ք տխրում, նախընտրելի՞ է այդ մոդելը ձեզ համար, հարցրինք ԼՂ վարչապետ Արա Հարությունյանին։ «Երկրի համար նախընտրելի տարբերակը ներկայացնելու է սահմանադրական հանձնաժողովը, որի ներկայացրածն էլ մեզ համար ընդունելի կլինի»: Ապրիլյան պատերա՞զմն էր պատճառը, որ այդ աշխատանքային խմբի ժամկետները երկարացվեցին այսքան, կարծես մոդելային փոփոխություններ էլ տեղի ունեցան այս ընթացքում: «Այո, այո, ապրիլյան պատերազմն էր պատճառը»: Պարոն Հարությունյան, մի անկեղծ հարց. «ուժեղ նախագահ» կոնֆիգուրացիայի պարագայում խոսվում է Բակո Սահակյանի մասին, Դուք չե՞ք պատրաստվելու մրցակցել նրա հետ: «Նախ` ես պաշտոնամոլությամբ չեմ տառապում, երկրորդ՝ նման հարցեր քննարկել այս պահին, երբ դեռ հանձնաժողովը որեւէ տարբերակի առնչությամբ վերջնական եզրակացություն չի տվել, եւ, երրորդ` ինձ համար տարբերություն չկա, թե որտեղ եմ ծառայում իմ երկրին` բանակո՞ւմ, առաջնագծո՞ւմ, թե՞ որպես վարչապետ. չունեմ այդ առնչությամբ որեւէ կոմպլեքս»»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով