Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունայնը հայտարարել է, որ Ռազմահայրենասիրական դաստիարակության նախագիծը հետ կկանչվի։
Նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանի այս քայլը իրապես գնահատելի է և կարելի է գնահատել, որ նա այն քիչ նախարարներից է, որ այս պահին թավշյա հեղափոխությունը հասցնում է իր ենթակայության տակ գտնվող ոլորտ։ Հարությունյանը փորձում է մաքրել կրթության ոլորտը նախորդ իշխանությունների կողմից ներդված թունավոր գաղափարներից, որոնք հասարակությանը տանում էին դեպի ռադիկալացում և միլիտարիզացիա։
Նոր ձևավորվող կառավարության մյուս անդամները ևս պետք է կարողանան հեղափոխության գաղափարախոսությունը հասցնել իրենց ոլորտներ ու հեղափոխություն իրականացնել նաև այդ ոլորտներում, որի միջոցով կապահովվի հասարակական գիտակցության հեղափոխությունը։
Առանց այս քայլերի չի կարելի սպասել երկարաժամկետ դրական փոփոխությունների։ ԿԳՆ-ն բացեց հասարակական գիտակցության հեղափոխության դուռը, մնում է, որ կառավարությունն ամբողջապես ճանապարհ հարթի այդ փոփոխությունների համար։
Բորիս Մուրազի