Արայիկ Խանդոյանի ընտանիքին զրկե՞լ են նպաստից

4491076Օրերս լրատվամիջոցներում հրապարակվեց տեղեկատվություն, ըստ որի «Սասնա Ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի ընտանիքի անդամներին զրկել են նպաստից: Արայիկ Խանդոյանի ընտանիքի  անդամները բնակվում են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում: Տեղեկատվությունը ճշտելու համար Politik.am կապ հաստատեց  Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Երվանդ Խաչատրյանի հետ:

Գյուղապետը ևս այս պահին հստակ չգիտեր, արդյո՞ք զրկել են Խանդոյաններին  նպաստից, թե՞ ոչ. «Ես ինքս էլ տեղեկությունները կարդացել եմ լրատվամիջոցներից, բայց այս պահին հստակ չեմ կարող ասել, քանի որ դեռևս թոշակներն ու նպաստները չեն եկել համայնք, որպեսզի բաժանվի»,-ասաց համայնքի ղեկավարը՝ Politik.am-ի հետ զրույցում:

Համյանքի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ այս օրերին Խանդոյանների ընտանիքը բնակվում է Երևանում: Իսկ գյուղի բնակիչների բողոքի մասին ասաց.«Մի 30 մեծահասակ ու 10-15 երեխա դուրս են եկել բողոքի: Դա դեռ առաջինը օրը, իսկ հիմա ամեն ինչ հանգիստ է»,-ասաց գյուղապետը:

Կարճ ժամանակ անց համայնքապետը հետ զանգահարեց մեր խմբագրություն և ճշտումներ իրականացրեց.«Զանգահարել եմ սոցապ և ճշտել եմ, որ Արայիկի նպաստը կտրել են դեռևս 2015-ից, քանի որ ինչ որ աշխատանիք է անցել, իսկ թոշակը  մեզ մոտից չի ստանում»,-ասաց հայամնքի ղեկավարը:

Դիտվել է 171 անգամ
 


Այս թեմայով