Արամ Մանուկյանի և Անդրանիկ Օզանյանի հակասության մասին

առամԱզգերի գոյատևման ամենակատարյալ գործիքը անկախ պետականությունն է և պատմությունն ապացուցել է, որ այն ազգերն ու ժողովուրդները ովքեր ուժեղ պետություն չեն ունեցել ենթարկվել են հալածանքների և մեր դեպքում նաև ցեղասպանության, իսկ առավել խելացի ազգերը հանուն անկախ պետականության զոհել են շատ և շատ թանկ ու կարևոր արժեքներ սեփական պետության, այսինքն` սեփական ազգի ճակատագրի համար:
Հայոց մեծ եղեռնից հետո հաջողվեց վերականգնել Հայաստանի անկախությունը և առաջին հանրապետության գաղափարական և ռազմական դիկտատոր Արամ Մանուկյանն իր բոլոր ռեսուրսները ներդրեց պետությունը կայունացնելու և զարգացման ռելսերի վրա դնելու գործում: Նրա հիմնական հակասությունները Զորավար Անդրանիկի հետ կայանում էին նրանում, որ պետական մտածելակերպ ունեցող Արամ Մանուկյանը կոչ էր անում Զորավարին դադարեցնել պարտիզանական մարտերը Թուրքական բանակի դեմ և լծվել պետականաշինության աշխատանքին: Նրանց հակասությունները եղել են նաև քաղաքական և անձնական մակարդակում, բայց ակնհայտորեն Արամ Մանուկյանի որոշումները եղել են պետության շահերից բխող, այլ ոչ զգացական մակարդակի:
Թեև դժվարին աշխարհաքաղաքական և ներքին խնդիրների, Արամ Մանուկյանին հաջողվեց կարճ ժամանակահատվածում կարգի բերել նորանկախ պետությունը և մեն մենակ հայ ժողովուրդը կարողացավ Սարդարապատում աներևակայելի հաղթանակ տոնել Թուրքական հզոր բանակի դեմ: Դրանից հետա Անդրանիկը հանձնեց զենքերը Հայոց Վեհափառին և հեռացավ, բայց դրանից նրա հերոսական և ազգանվեր կերպարաը երբեք չի խամրել մեր ժողովրդի սրտերում:

Խոսելով այս հերոսների մասին` պետք է արձանագրենք, որ գործ ունենք երկու մեծ հայրենասերների, երկու ազգանվեր մեծ գործիչների հետ, որոնցից մեկը պետականամեդ դիրքորոշում է ցուցաբերել, մյուսը` թեև ազգային, բայց զգացմունքային մակարդակում և այսօր, երբ մենք մեծ դժվարությամբ վերականգնել ենք մեր անկախ պետությունը և մեկի փոխարեն երկու անկախ պետություններ` եկեք քայլենք պետական շահի արահետով, այն այլև երբեք չկորցնելու նպատակով:

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյան

Դիտվել է 81 անգամ
 


Այս թեմայով