Home » ՄԱՄՈՒԼ » Արամ Մանուկյանը Հրայր Թովմասյանի մոտ «մանկական բաներ» է նկատում

Արամ Մանուկյանը Հրայր Թովմասյանի մոտ «մանկական բաներ» է նկատում

231635081384576496«Առավոտը» գրում է, որ երեկ խորհրդարանական ճեպազրույցներում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ նախօրեին՝ երեկոյան, իր եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մուտքը «Նուբարաշեն» ՔԿՀ, ապօրինաբար թույլ չի տրվել:

«Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ օրը դարձյալ համանման իրավիճակ էր եղել Նիկոլ Փաշինյանի հետ: Իսկ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի պետը հրաժարվել էր Լեւոն Զուրաբյանի հետ տեսակցելուց: Այդ առնչությամբ խորհրդարանական քառօրյայի երկրորդ օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ հանդիպում եղավ, որին մասնակցում էին նաեւ վարչապետը, արդարադատության նախարարը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ խորհրդարանական հանձնաժողովների նախագահները: Երեկ խորհրդարանական ճեպազրույցներում լրագրողները պատգամավորներից հետաքրքրվեցին, թե ի՞նչ մոտեցումներ ունեն այս առիթով: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց. «Դա Հրայր Թովմասյանի կամակորությունն է: Չնայած երեկ խորհրդարանում իրեն շատ լավ էր պահում, ես նրա մոտ մանկական բաներ եմ նկատում»»,- մեջբերում է «Առավոտը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 94 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy